Նախագահը պարգևատրել ծանրորդներ Սիմոն Մարտիրոսյանին և Գոռ Մինասյանին (լուսանկարներ)
Նախագահ Սերժ Սարգսյանը 2016 թվականին Ռիո դե Ժանեյրոյում կայացած 31-րդ ամառային օլիմպիական խաղերում փայլուն մրցելույթի և հայրենիքի մարզական պատիվը բարձր պահելու համար «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով է պարգևատրել ծանրորդներ Սիմոն Մարտիրոսյանին և Գոռ Միանսյանին։
Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի լրատվական ծառայությունից։











