Որո՞նք են առավել հաճախ կրկնվող խախտումներն այսօրվա ՏԻՄ ընտրություններում

13:54 • 18.09.16

Այսօր՝ սեպտեմբերի 18-ի,  ՏԻՄ ընտրություններում, ըստ «Թրանսփարենսի ինտերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տվյալների, ժամը 13.30-ի դրությամբ առավել շատ կրկնվող խախտման տեսակներից է՝ ավելի քան 15 ընտրողի միաժամանակյա ներկայությունը ընտրատեղամասում․այն կազմել է ընդհանուր ընտրախախտումների 15․4 տոկոսը:

Այս ընտրախախտմանն իր ցուցանիշով հաջորդում է դիտորդի, ԶԼՄ ներկայացուցչի, վստահված անձի կամ հանձնաժողովի անդամի իրավունքների խախտումը  կամ աշխատանքների խոչընդոտում կամ նրանց չգրանցումը գրանցամատյանում, որը կազմել է ընդհանուր թվի 9․9 տոկոսը:

Ընտրական հանձնաժողովի խախտումները կազմել են ընդհանուր խախտումների 8․8 տոկոսը, ընտրատեղամասերի սխալ կահավորումը՝ 7.7 տոկոս, մարդկանց կամ մեքենաների կուտակումները 50 մետր շառավղով՝ 6․6 տոկոս, ընտրողների ուղղորդման խախտումը կազմել է 6․6 տոկոս:

Ամենամեծ ցուցանիշը կազմել են մնացած խախտումները՝ 35․2 տոկոս, այլ խախտումները․ 9․9 տոկոսը՝ այլ խախտումները: