Բյուրականում քվեարկել են ընտրատեղամասից դուրս՝ հանձնաժողովի նախագահի մասնակցությամբ

14:53 • 18.09.16

Բյուրականի թիվ 15/02 ընտրատարածքում տեղի է ունեցել ընտրատեղամասից դուրս քվեարկություն` հանձնաժողովի նախագահի մասնակցությամբ: Այս մասին տեղեկացնում է «Թրանսփարենսի ինտերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնն իր ֆեյսբուքյան էջում:


Ըստ կենտրոնի՝ լուսանկարում կարմիրով շրջագծված անձը հանձնաժողովի նախագահն է, ում ձեռքում գտնվում են քվեաթերթիկներով ծրարները: