ԱՄՆ-ում գրանցվել է մարդկության պատմության մեջ երբևէ ֆիքսած ամենաերկար կայծակը. 321 կմ  

22:06 • 19.09.16

 

ԱՄՆ Օկլահոմա նահանգում նկատվել է ամենաերկար կայծակը, որը երբևէ գրանցվել է մարդու կողմից:

Ինչպես գրում է Корреспондент-ը` վկայակոչելով ՄԱԿ-ի Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությանը, կայծակը ձգվել է 321 կմ երկարությամբ` նահանգի մի ծայրից մյուսը:

Մինչ այս պահը ամենաերկար կայծակը պատմության մեջ համարվում էր 2012-ին Ֆրանսիայում բռնկված կայծակը, որի առկայծումը տևել էր 7.74 վայրկյան` ձգվելով 200 կմ տարածությամբ:

Նախկինում գիտնականները հակված էին կարծելու, որ կայծակը չի կարող ավելի երկար ձգվել, քան 32 կմ-ը` սկսած ամպրոպի ճայթյունի վայրից: Սակայն ուսումնասիրությունների արդյունքում ստացված տվյալները հերքել են մասնագետների այդ պնդումները: