Բրիտանացի ինժեները վիրահատության կրկնակի հետաձգումից հետո անձամբ է իրեն վիրահատել

23:41 • 19.09.16

 

Բրիտանացի ինժեներ Գրեհեմ Սմիթը վերջերս հայտնվել է լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում ինքն իրեն վիրահատելու և վիրաբույժների թողած կարերն իր մարմնից դուրս բերելու համար:

Ինչպես ներկայացնում է Oddity central-ը, վիրաբույժները 8 մմ երկարությամբ կարերը հիվանդի մարմնում թողել էին տարիներ առաջ: Տղամարդը որոշում է ինքն իրեն վիրահատական օգնություն ցույց տալ, երբ բժշկական սխալն ուղղելու վիրահատությունը երկու անգամ հետաձգվում է:

Սմիթը աղիների վիրահատության է ենթարկվել 15 տարի առաջ, որից հետո կարերի ծայրերը մնացել են դուրս ցցված որովայնի հատվածում: Խնդիրը կարգավորելու համար նա իրեն վիրահատած բուժհաստատություն է դիմել 2011-ին, սակայն նրան հերթագրել են և դրանից հետո կրկնակի վիրահատությունը 2 անգամ հետաձգվել է:

Նախընտրելով չսպասել ռիսկի դիմելու իր հաջորդ հերթին` հմուտ ինժեները որոշում է ինքն իրեն վիրահատել` օգտագործելով ձևափոխված տիտանե գործիքներ, որոնք նա վերցրել էր ատամնաբույժ ընկերոջից: