Սպանություն Երևանում. Կոնդեցի Հարութ անունով հայտնի քաղաքացին հիվանդանոցում մահացել է . shamshyan.com

10:50 • 19.09.16

Երևանում սեպտեմբերի 18-ին ժամը 20։30-ի սահմաններում «Արամյանց» բժշկական կենտրոնից ոստիկանության Կենտրոնական բաժին հայտնել են, որ «կրծքավանդակի ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, ով գիտակցության չգալով՝ մահացել է։

Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևան քաղաքի Չկալովի փողոցի բնակիչ, 42-ամյա Հարություն Գալստյանն էր և, ըստ տեղեկությունների, նա հիվանդանոց է տեղափոխվել Կոնդ թաղամասից։ Աղբյուրի տեղեկություններով՝ սպանվածը հայտնի է եղել Կոնդեցի Հարութ անունով։