Մահացել է Ստամբուլի հայ կաթոլիկ համայնքի առաջնորդ արքեպիսկոպոս Հովհաննես Չոլաքյանը
Իննսունյոթ տարեկանում կյանքից հեռացել է Կ.Պոլսի հայ կաթոլիկ համայնքի առաջնորդ արքեպիսկոպոս Հովհաննես Չոլաքյանը, գրում է «Ակօս»-ը:
Չոլաքյանը 78 տարի եղել է Ստամբուլի հայ կաթոլիկ եկեղեցու առաջնորդը: Նրա միջնորդությամբ նորոգվել և վերաբացվել են Կ.Պոլսի հայ կաթոլիկ համայնքին պատկանող մի շարք հաստատություններ. հիվանդանոց, բարեգործական կազմակերպություններ, դպրոցներ:
Հովհաննես Չոլաքյանի հոգեհանգստի արարողությունը կատարվելու է Ստամբուլի կենտրոնում գտնվող Թաքսիմի Սուրբ Հովհաննես Ոսկեբերան հայկական եկեղեցում:










