Նյու Ջերսիի երկաթուղային կայարանում հայտնաբերված կասկածելի իրը պայթել է. տուժածներ չկան
Ամերիկյան Նյու Ջերսի նահանգում երկաթուղային կայարանի շրջանում, որտեղ ավելի վաղ կասկածելի իր էր հայտնաբերվել, պայթյուն է տեղի ունեցել: Կասկածելի իրը հայտնաբերել են երկու տղամարդիկ, որոնք ոստիկանություն են կանչել՝ տեսնելով ծրարի միջից դուրս եկող լարերը:
Նշվում է, որ «Էլիզաբեթ» կայարանում պայթյունը տեղի է ունեցել երկուշաբթի օրը տեղի ժամանակով 0:40-ին՝ այն պահին, երբ ռոբոտն ուսումնասիրելիս է եղել հայտնաբերված կասկածելի իրը, որը, ինչպես պարզվել է, հինգ սարք է պարունակել: Պայթել է սարքերից մեկը, երբ ռոբոտը փորձել է վնասազերծել այն, գրում է businessinsider.com-ը։
Հաղորդվում է, որ պայթյունի հետևանքով վիրավորներ չկան:
Հետաքննությունը վարում է Հետաքննությունների դաշնային բյուրոն, որն աշխատում է նաև մյուս չորս սարքերը վնասազերծելու ուղղությամբ:










