Նյու Յորքում և Նյու Ջերսիում կարող է գործել ահաբեկչական ակտիվ խմբավորում

15:47 • 19.09.16

Նյու Յորքում և Նյու Ջերսիում, որտեղ հայտնաբերվել են պայթուցիկ սարքեր, կարող է գործել ակտիվ ահաբեկչական խմբավորման ճյուղը: Այդ մասին երկուշաբթի հայտնել է NBC հեռուստաալիքը՝ վկայակոչելով իրավապահ մարմիններում աղբյուրների:

 

«Իրավապահ մարմինների ներկայացուցիչները հայտնել են իրենց մտահոգության մասին, որ Նյու Յորքում և Նյու Ջերսիում կարող է գործել ահաբեկչական ակտիվ խումբ, որի կազմում ներառված է մի քանի մարդ»,- ասված է հեռուստաալիքի հաղորդագրությունում:

 

Հիշեցնենք, որ շաբաթ երեկոյան Մանհեթենի արևմտյան մասում պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով վիրավորվել է 29 մարդ: Եվս մի պայթյուն է տեղի ունեցել Նյու Ջերսիում: Հետաքննությունների դաշնային բյուրոն հայտնել է, որ Նյու Ջերսիում երկաթուղային կայարանում հայտնաբերված կասկածելի փաթեթում ևս մի քանի պայթուցիկ սարք է եղել:

 

Նյու Յորքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 5 մարդ է ձերբակալվել։ Հաղորդվում է, որ ձերբակալությունները տեղի են ունեցել կիրակի գիշերը, երբ Հետաքննությունների դաշնային բյուրոն և Նյու Յորքի ոստիկանությունը ժամանակավորապես դադարեցրել են Նյու Յորքն ու Բրուքլինն իրար կապող կամրջով երթևեկությունը: