24-ամյա աղջկան վրաերթի ենթարկած և փախուստի դիմած վարորդը ոստիկանություն է ներկայացել
Սեպտեմբերի 16-ին ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում էր ստացվել «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից Երևանի Նար-Դոսի փողոցում 1992 թ. ծնված Թեհմինե Հ.-ին վրաերթի ենթարկելու մասին:
Ինչպես հայտնում են ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ սեպտեմբերի 18-ին, ժամը 15-ին, 1956 Սեմարա Ս.-ն ներկայացել է բաժին և խոստովանել, որ իր վարած «Մերսեդես Բենց»-ով ինքն է վրաերթի ենթարկել աղջկան:
Սեմարա Ս.-ն ներկայացվել է ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչություն:










