Արթուր Ալեքսանյանը և Միհրան Հարությունյանը «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով պարգևատրվեցին (լուսանկարներ)

00:40 • 19.09.16


ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով է պարգևատրել ըմբշամարտիկներ Արթուր Ալեքսանյանին և Միհրան Հարությունյանին։

Ինչպես հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, հունահռոմեական ոճի ըմբիշները պարգևատրվել են 2016 թվականին Ռիո դե Ժանեյրոյում կայացած 31-րդ ամառային օլիմպիական խաղերում տարած փայլուն հաղթանակի և Հայաստանն աշխարհին ըստ արժանվույն ներկայացնելու համար։