Երևանյան դպրոցի մոտ անհայտ վարորդը վրաերթի է ենթարկել 10-ամյա աղջկա
12:51 • 19.09.16
Սեպտեմբերի 18-ին, ժամը 13.45-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ բուժօգնության է տեղափոխվել 10-ամյա աղջիկ և հայտնել, որ Երևանի Սասունցի Դավթի փողոցի թիվ 6 դպրոցի անցումների մոտ անհայտ ավտոմեքենայի կողմից վրաերթի է ենթարկվել:
Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից և նշում, որ կատարվում է քննություն:
Placeholder










