Ռուսաստանն առաջնահերթ նշանակություն է տալիս նոր զինատեսակների ստեղծմանը. Պուտին

14:41 • 19.09.16

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ռուսաստանի պաշտպանական արդյունաբերության համակարգի աշխատակիցներին և վետերաններին Զինագործի օրվա առիթով և ընդգծել է, որ Ռուսաստանն այսօր առաջնահերթ ուշադրություն է դարձնում համալիրի զարգացմանը և զինատեսակների նոր մոդելների ստեղծմանը:

 

Շնորհավորանքը հրապարակվել է Կրեմլի կայքում:

 

«Այսօր պետությունն առաջնահերթ ուշադրություն է հատկացնում պաշտպանական արդյունաբերական համակարգի զարգացմանը, զինատեսակների նոր մոդելների ստեղծմանը: Վստահ եմ, որ հիմնվելով ոլորտի հզոր մտավոր, գիտատեխնիկական պոտենցիալի, հիանալի մասնագիտական ավանդույթի և յուրատեսակ փորձի վրա՝ դուք ապագայում նույնպես բարեխղճորեն կաշխատեք ու կնպաստեք երկրի պաշտպանական կարողության ապահովմանը, ռազմական տեխնիկայի համաշխարհային շուկաներում հայրենական արտադրանքի առաջատար դիրքերի ամրապնդմանը»,- նշել է ՌԴ նախագահը: