Ռուսաստանում 12 և 14-ամյա աղջիկների նկատմամբ սեռական ոտնձգություն կատարելու համար հոգևորական է ձերբակալվել  

22:54 • 19.09.16

 

ՌԴ Տոմսկ քաղաքի եկեղեցիներից մեկի` ծառայությունից հեռացված վանահայր Եվգենի Վ-ն դատախազի պահանջով ձերբակալվել է 72 ժամով:

Ինչպես տեղեկացնում է Life.ru-ն, հոգևոր սպասավորին մեղադրանք է ներկայացվել ՌԴ Քրեական օրենսգրքի 2 հոդվածով` «Սեռական հարաբերություն տասնչորս տարին չբոլորած անձի հետ» և «Սեռական բնույթի բռնի գործողություններ` անչափահասների նկատմամբ»:

Ինչպես նշվում է, մեղադրյալն իրեն մեղավոր չի ճանաչել: Քննիչը դատարան միջնորդություն է ներկայացրել նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանքն ընտրելու վերաբերյալ: 72 ժամվա ձերբակալությունից հետո դատարանը կքննի նրա նկատմամբ կալանք սահմանելու հարցը:

Հետաքննության տվյալներով` հոգևորականը ոտնձգություններ է կատարել 12-ամյա ծխական անդամի` Ելենայի և նրա քրոջ` 14-ամյա Անաստասիայի նկատմամբ: