Volvo-ն գաղտնազերծել է ամենագնաց ունիվերսալի արտաքինը. լուսանկարներ

00:29 • 19.09.16

Volvo ընկերությունը հրապարակել է V90 ունիվերսալի ամենագնաց տարբերակի` Cross Country մոդելի լուսանկարները:

Motor.ru-ի հաղորդմամբ` շվեդական ապրանքանիշի մեքենաները ամսվա վերջին կայանալիք Փարիզի ավտոսրահին չեն մասնակցելու:

Սովորական ունիվերսալ մոդելի համեմատ` մեքենայի կլիրենսը (թափքի հիմքային հատվածի և մեքենայի ամենաստորին կետի միջև տարածությունը) ավելացել է 65 մմ-ով:

Նորագույն մեքենան առաջարկում են 4 շարժիչով և միայն լիաքարշակ համակարգով: Շարժիչները աշխատում են 8 աստիճան ավտոմատ փոխանցման տուփի հետ համատեղ:

Ամենաարագընթաց տարբերակը համալրված է բենզինային շարժիչով, որը 100 կմ/ժամ-ը զարգացնում է 6.3 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը կազմում է 230 կմ/ժամ:

 

 

 

Volvo-ն գաղտնազերծել է ամենագնաց ունիվերսալի արտաքինը. լուսանկարներ