Սիրիական բանակը Հալեպի հարավ-արևմուտքում ետ է մղել գրոհայինների հարձակումը
Սիրիական բանակը երեքշաբթի Հալեպի հարավ-արևմուտքում ետ է մղել գրոհայինների հարձակումը, հաղորդում է Reuters գործակալությունը՝ հղում անել տեղի լրատվամիջոցներին:
Հաղորդվում է, որ հարձակումն իրականացվել է Ռամուսահ թաղամասի մոտակայքում, որտեղ ռազմական համալիր է տեղակայված: Կառավարական ուժերն ու նրանց դաշնակիցները այն ազատագրել են գրոհայիններից սեպտեմբերին:
Սեպտեմբերի 19-ին լրացել է Սիրիայում հաստատված հրադադարի 7 օրյա ռեժիմը: Ռուս-ամերիկյան համաձայնության պակտը ուժի մեջ էր մտել սեպտեմբերի 12-ից:










