Ավստրիան սկսել է Հունգարիայի հետ սահմանին ցանկապատի կառուցումը

16:32 • 20.09.16

Ավստրիան պատրաստվում է Հունգարիայի հետ սահմանին ցանկապատի կառուցմանը, հայտնում է «Интерфакс»-ը՝ վկայակոչելով Ավստրիայի ոստիկանությանը:

 

Մամուլի ծառայությունում նշել են, որ Ավստրիայում Հունգարիայի հետ սահմանի երկայնքով սկսվել է հիմքերի տեղադրումը, որոնց վրա ավելի ուշ կարող է կանգնեցվել արգելապատնեշը:

 

Ընդգծվում է, որ ցանկապատի տեղադրման վերաբերյալ վերջնական որոշում, սակայն, դեռ չի կայացվել:

 

Ավստրիայի իշխանություններն ավելի վաղ հայտարարել են Հունգարիայի հետ սահմանին ցանկապատ կառուցելու մտադրության մասին՝ անօրինական ներգաղթյալների դեմ միջոցները խստացնելու մասին որոշման ընդունման դեպքում:

 

2015 թվականին Ավստրիա է ժամանել մոտ 90 հազար անօրինական ներգաղթյալ: