Էստոնիայի բուժաշխատողները գործադուլ են հայտարարել
Էստոնիայի բուժաշխատողներն այսօր` սեպտեմբերի 20-ին, համապետական նախազգուշական գործադուլ են հայտարարել, հաղորդում է korrespondent.net-ը:
Նշվում է, որ գործադուլի մասնակիցներն առողջապահության ոլորտի ֆինանսավորումը բարձրացնելու պահանջ են ներկայացրել:
Բժիշկների միության, բուժաշխատողների արհմիության ու Բուժքույրերի միության համատեղ հայտարարության մեջ ասվում է, որ մեկժամյա գործադուլի ընթացքում հիվանդանոցներում կդադարեցվեն պլանային ամբուլատոր ընդունելությունները, հետազոտություններն ու բժշկական պրոցեդուրաները, ինչպես նաև` ստացիոնար բաժանմունքի պլանային աշխատանքը:
«Աշխատանքը կդադարեցվի բազմաթիվ ընտանեկան կենտրոններում: Կաշխատի միայն շտապօգնությունը»,- ասվում է հայտարարության մեջ:










