Ֆրանսիայում 8 մարդ է ձերբակալվել Նիցցայի ահաբեկչի շրջապատից
Այս գիշեր 8 մարդ է ձերբակալվել հուլիսի 14-ին Նիցցայում ահաբեկչություն իրականացրած Մուհամեդ Լահուայեջ Բուհլելի շրջապատից, հայտնում է France Presse գործակալությունը:
Ահաբեկչությունն իրականացրել է ծագմամբ Թունիսից Նիցցայի 31-ամյա բնակիչ Մուհամեդ Բուհլելը: Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: Ահաբեկչության զոհ է դարձել 86 մարդ:
«Այդ մարդիկ շփվել են ահաբեկչության հեղինակի հետ: Ստուգումներ են իրականացվում, նրանք ձերբակալվել են: Նրանք տղամարդիկ են, ազգությամբ՝ ֆրանսիացիներ և թունիսցիներ»,- իրավիճակին ծանոթ աղբյուրի խոսքերն է մեջբերում գործակալությունը:










