Հունաստանում փախստականների ճամբարում ուժեղ հրդեհ է բռնկվել

00:40 • 20.09.16

Հունական Լեսբոս կղզում փախստականների ճամբարում ուժեղ հրդհե է բռնկվել: Նրա հազարավոր բնակիչներ փախուստի են դիմել կրակի ճիրաններից փրկվելու համար: Այդ մասին հաղորդել է  AFP գործակալությունը:Այն հղում է կատարում ոստիկանության աղբյուրին, որը ենթադրում է, որ հրդեհի պատճատ միտումնավոր հրկիզումն է:

«Մորիոյում 3-4 հազար մարդ է հեռացել ճամբարից»,- գործակալությունը մեջ է բերում ոստիկանության ներկայացուցչի, ում կարծիքով, ուժեղ քամին նպաստում է հրդեհի տարածմանը:

Հրդեհին նախորդել են անկարգությունները, որոնք կազմակերպել էին Մորիա բնակավայրի մոտակայքում գտնվող ճամբարների փախստականները և տեղի հույն բնակիչները:

Օրվա առաջին կեսին տեղի բնակիչներն իրենց ակցիայով պահանջել են հեռացնել փախստականներին կղզու տարածքից:  Նրանց շարքերում ազգայնականներ են եղել, ովքեր հարձակվել են տեղի իշխանությունների, փախստականների և նրանց աջակցություն ցույց տվող բնակիչների վրա:

Փախստականների շրջանում լուրեր են տարածվել, որ իրենց շուտով արտաքսելու են Թուրքիա: Մոտ երեք ներգաղթյալ հեռացել է ճամբարից սեփական ակցիան անցկացնելու համար: Ոստիկանությունը կանգնեցրել է նրանց և ետ ուղարկել ճամբար: Երբ նրանք վերադարձել են ճամբար հրդեհ է բռնկվել: Դեռ հայտնի չէ, թե ով կարող է դրա հեղինակը լինել: