ՌԴ-ում ֆեդերացիայի ղեկավարն ատրճանակներով Բեթհովեն ու «Մուռկա» է կատարել (տեսանյութ)

16:49 • 20.09.16

ՌԴ գործնական հրաձգության ֆեդերացիայի ղեկավար Վիտալի Կրյուչինը Gloсk տիպի երկու ատրճանակով կատարել է մի քանի հայտնի երաժշտական կոմպոզիցիա, հաղորդում է Lenta.ru-ն:

 

Նշվում է, որ Կրյուչինը նվագախմբի նվագակցությամբ ու երկու մենակատարի երգեցողության ներքո կրակել է պողպատե սկավառակների վրա: Համույթն արտասովոր համագործակցության արդյունքում կատարել է Լյուդվիգ վան Բեթհովենի «Ձոն ուրախության»-ը, մանկական Old MacDonald Had a Farm երգն ու շանսոնային «Մուռկա»-ն, և նոր գործիքին տվել են «Գլոկաֆոն» անվանումը: