Աղբյուրը հայտնել է, որ սիրիական բանակը Հալեպում չի ռմբակոծել ՄԱԿ-ի բեռնատարները

20:57 • 20.09.16

Սիրիական բանակը Հալեպում չի ռմբակոծել մարդասիրական օգնությամբ բեռնատարները: Այդ մասին հայտնել է ՍԱՆԱ գործակալությունը՝ վկայակոչելով սեփական ռազմական աղբյուրին:

«Որոշ ԶԼՄ-ների հաղորդագորությունները Հալեպի արվարձանում մարդասիրական ավտոշարասյան վրա հարձակման մասին ճիշտ չեն»,- աղբյուրի խոսքերն է մեջբերել գործակալությունը:

Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը հայտարարել է, որ ռուսական և սիրիական ավիացիան Հալեպի հարավ-արևմտյան արվարձանում օդային հարվածներ չեն հասցրել ՄԱԿ-ի մարդասիրական ավտոշարասյան վրա:

ՄԱԿ-ի համաձայն՝ նախորդ գիշեր օդային հարվածների են ենթարկվել ավտոշարասյան 31 բեռնատարներից 18-ը: Մարդու իրավունքների մոնիթորինգի սիրիական կենտրոնի համաձայն՝ զոհվել է օգնության մատակարարման գործում ներգրավված 12 մարդ: