Ճապոնիայում թայֆունի պատճառով չեղյալ է հայտարարվել ավելի քան 100 չվերթ

10:00 • 20.09.16

Ավելի քան 100 ներքին չվերթ է ժամանավորապես չեղյալ հայտարարվել ճապոնական Կյուսյու և Սիկոկու կղզիներում՝ «Մալակաս» թայֆունի պատճառով: Ավելի քան 32 հազար բնակիչ ստացել է տարհանման մասին հրահանգ, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

 

Սիկոկու կղզում Տոկուսիմա պրեֆեկտուրայի լեռնային շրջաններում տարհանման մասին հրահանգ է ստացել մոտ 30 հազար բնակիչ՝ թայֆունի մոտենալուն պես սողանքների և փլուզումների վտանգի պատճառով:

 

Կոտի պրեֆեկտուրայում տարհանման է սպասում 2 հազար 671 մարդ:

 

Քամին և անձրևները մի քանի շրջաններում էլեկտրամատակարարման խափանումների պատճառ են դարձել: Ինչպես հայտնել է «Կիոդո» գործակալությունը, Կագոսիմա պրեֆեկտուրայում առանց էլեկտրականության է մնացել 246 հազար բնակիչ: