Լավրովն ու Քերին երկկողմ հանդիպում են անցկացնում Նյու Յորքում

17:24 • 20.09.16

ՌԴ և ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Սերգեյ Լավրովը և Ջոն Քերին երկկողմ հանդիպում են անցկացնում Սիրիայի աջակցության միջազգային խմբի նիստից առաջ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

 

Բանակցություններն անցկացվում են «Լոտե Նյու Յորք Փալաս» հյուրանոցում:

 

Ինչպես նշում է ամերիկյան կողմը, Լավրովը և Քերին կկենտրոնանան Սիրիայում հրադադարի պահպանման, ինչպես նաև Հալեպ շրջանում մարդասիրական ավտոշարասյան վրա հարձակման հարցերի վրա:

 

ԱՄՆ պատվիրակության ներկայացուցիչը փաստել է, որ Լավրովը և Քերին վերջին շաբաթվա ընթացքում սերտ կապի մեջ են եղել Սիրիայի վերաբերյալ համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո: «Այդ կապերը կշարունակվեն նաև հետագայում»,- վստահեցրել է նա:

 

Սիրիայի զինված ուժերի գլխավոր հրամանատարությունը երկուշաբթի հայտարարել է երկրում հրադադարի ռեժիմի ավարտի մասին: