Հս. Կորեան իրականացրել է նոր գերհզոր հրթիռային շարժիչի բարեհաջող փորձարկում
Հյուսիսային Կորեայի իշխանությունները շարունակում են իրադրությունը լարված պահել Կորեական թերակղզում և դրա շուրջ: Հայտնի է, որ Փհենյանն իրականացրել է նոր գերհզոր հրթիռային շարժիչի բարեհաջող փորձարկում:
Ինչպես նշում է gazeta.ru-ն, երկրի ղեկավար Կիմ Չեն Ընն այցելել է Sօhae տիեզերական կենտրոն, որտեղ ընթացել է հրթիռային շարժիչի փորձարկումը:
Աղբյուրը նկատում է, որ շարժիչի ճիշտ պատրաստման դեպքում հյուսիսկորեական հրթիռակիրները կկարողանան տիեզերք արձակել տարատեսակ արբանյակներ, որոնց շարքում կարող են լինել նաև Երկրին հետևելու համար նախատեսված մոդելներ:
Ավելի վաղ ԶԼՄ-ների կողմից շրջանառվել է լուր, որի համաձայն՝ Հյուսիսային Կորեան կարող է մինչև տարեվերջ մոտ 20 միջուկային ռումբ արտադրել:










