Թրամփի որդին սիրիացի փախստականներին համեմատել է թունավոր կոնֆետների հետ
ԱՄՆ-ի նախագահական մրցապայքարի հանրապետական մասնակից Դոնալդ Թրամփի որդին՝ 38-ամյա Դոնալդ Թրամփ կրտսերը, իր անզգույշ գրառման պատճառով հայտնվել է վիրտուալ սկանդալի կիզակետում:
Ինչպես նշում է The Guardian-ը, էքսցենտրիկ միլիարդատիրոջ ժառանգը սիրիացի փախստականներին համեմատել է թունավոր կոնֆետների հետ, որոնցից «ամերիկացիները պետք է զգուշանան ու չընդունեն դրանք»:
Հայտնի է, որ Թրամփ կրտսերը բուռն քննադատությունների առիթ դարձած գրառումն արել է Twitter-ում:
Համացանցի բազմաթիվ օգտատերեր շտապել են հակադարձել գրառման հեղինակին՝ նրան քննադատելով սիրիացի փախստականների վերաբերյալ նման վիրավորական համեմատություն անելու համար:










