Պուտինը կրճատել է ՆԳՆ-ի ընդհանուր աշխատակազմը 163 հազարով

17:00 • 20.09.16

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որի համաձայն երկրի ներքին գործերի նախարարության ընդհանուր աշխատակազմը կկրճատվի ավելի քան 163 հազարով:

 

Հրամանը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետային պորտալում:

 

Նոր հրամանն ուժի մեջ կմտնի 2016 թվականի հոկտեմբերի 1-ից: Հրամանում նաև ասվում է ՆԳՆ կենտրոնական ապարատում 761 մարդու կրճատման մասին: