Երևանի Գ. Մահարի փողոցում վրաերթի են ենթարկել 11-ամյա աղջկա
12:24 • 20.09.16
Սեպտեմբերի 19-ին, ժամը 8-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Գ. Մահարի և Վարդաշեն 6-րդ փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 11-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից և տեղեկացնում, որ կատարվում է քննություն:
Placeholder










