ԱՄՆ-ն կվերանայի Սիրիայի հարցում Ռուսաստանի հետ համագործակցության հեռանկարները
ԱՄՆ-ն կվերանայի սիրիական կարգավորման շրջանակներում Ռուսաստանի հետ հարաբերությունների հեռանկարների հարցը ՄԱԿ-ի հումանիտար օգնության ռմբակոծման պատճառով: Այդ մասին հաղորդել է պետդեպարտամենտը՝ հղում անելով գերատեսչության ներկայացուցիչ Ջոն Քիրբիին:
«Միացյալ Նահանգները կբարձրացնեն այդ հարցը Ռուսաստանի հետ: Հաշվի առնելով հրադադարի խախտման ակնհայտ դեպքերը, մենք կվերանայենք ՌԴ հետ համագործակցության հեռանկաները»,-նշվում է հայտարարությունում:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ՄԱԿ-ի հումանիտար օգնությամբ շարասյունը, որն ուղևորվում էր Հալեպ և Հոմս գավառներ, ենթարվել է ռմբակոծության, ավելի քան 160 մարդ տուժել է:










