Saudi Arabian Airlines-ի ինքնաթիռում վտանգի մասին սպառնալիքը կեղծ է եղել, օդանավակայանում արտակարգ իրավիճակը վերացվել է

13:39 • 20.09.16

Saudi Arabian Airlines ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռի առևանգման մասին տեղեկությունը կեղծ է եղել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ վկայակոչելով «Ալ-Ախբարիա» հեռուստաընկերությանը:

 

Հաղորդվում է, որ Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայի օդանավակայանում արտակարգ իրավիճակը չեղյալ է հայտարարվել: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մանիլայի օդանավակայանում ստուգում է անցնում Saudi Arabian Airlines-ի ինքնաթիռը՝ դրան սպառնացող վտանգի մասին օդաչուի հաղորդումից հետո:

 

Տեղական ԶԼՄ-ները հայտնել էին, որ ավիաընկերության ինքնաթիռի օդաչուն Մանիլայում վայրէջքից առաջ շտապ օգնություն է խնդրել ինքնաթիռի հնարավոր առևանգման առնչությամբ: ԶԼՄ-ների տվյալներով՝ օգնության դիմելու ժամանակ նա օգտագործել է հատուկ կոդ, որը կարող է նշանակել օդանավի առևանգում:

 

Միևնույն ժամանակ, հաղորդվել է, որ Մանիլայի օդանավակայան է ժամանել պատանդների ազատման հարցերով ոստիկանության հատուկ ստորաբաժանումը՝ ինքնաթիռի հնարավոր առևանգման մասին հաղորդագրություններից հետո: