«Ջեբհատ ան-Նուսրան» վերահսկողության տակ է վերցրել Հալեպի «Կաստելո» ճանապարհի հատվածը
Ահաբեկչական «Ջեբհատ ան-Նուսրա» խմբավորման գրոհայնները Հալեպի ուղղությամբ հարձակման ընթացքում ժամանակավոր վերահսկողության տակ են վերցրել «Կաստելո» ճանապարհի հատվածը, որի երկարությունը մեկ կիլոմետր է: Այդ մասին հաղորդել է Սիրիայում Հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնը:
Կենտրոնի տվյալներով՝ երեքշաբթի Հալեպի հյուսիսային Մուհայիմ-Հանդրատ թաղամասից 5-ժամյա հրետանային ռմբակոծությունից հետ գրոհայինները անցել են հարձակման Շեյխ-Մաքսուդ թաղամասի ուղղությամբ:
«Կատաղի մարտերի արդյունքում գրոհայիններին հաջողվել է դուրս մղել կառավարական զորքերին Ալ-Շքեյֆի ծայրամասային թաղամասերից, ժամանակավոր վերահսկողության տակ վերցելով «Կաստելո» ճանապարհի մոտ մեկ կիլոմետրը»,- ասվում է հաղորդագրությունում:










