ՄԱԿ-ի ԳԱ շրջանակում մեկնարկում է բարձր մակարդակի ընդհանուր քաղաքական բանավեճը
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում մեկնարկում է բարձր մակարդակի ընդհանուր քաղաքական բանավեճը, հայտնում է ria.ru-ն՝ մանրամասնելով, որ այս կապակցությամբ մեկ շաբաթ շարունակ Նյու Յորքում են գտնվելու 130-ից ավելի պետությունների ու կառավարությունների ղեկավարներ և 50-ից ավելի արտգործնախարարներ:
Հայտնի է, որ նրանք ելույթ կունենան ՄԱԿ-ի ամբիոնից ու կանցկացնեն մոտ հազար հանդիպում:
Աղբյուրը հավելում է, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 71-րդ նստաշրջանի մասնակիցների ուշադրություն կենտրոնում են գտնվելու սիրիական հարցը, փախստականների ու ներգաղթյալների խնդիրը, Մերձավոր Արևելքում և Աֆրիկայի հյուսիսում տիրող իրավիճակը, ինչպես նաև Հյուսիսային Կորեայի կողմից ահագնացող միջուկային սպառնալիքի թեման:










