ՃՏՊ Արարատի մարզում. 9 անձ հոսպիտալացվել է (լուսանկարներ). shamshyan.com

13:14 • 21.09.16

Արարատի մարզում երեկ ժամը 20։30-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 53-րդ կմ հատվածում բախվել են Արարատի մարզի Արմաշ գյուղի բնակիչ, 34-ամյա Սևակ Շահբանդարյանի վարած Վազ 2101 մակնիշի 40 XX 909 համարանիշի և Վայոց Ձորի մարզի Քարագլուխ գյուղի բնակիչ, 34-ամյա Վահե Գուլգուլյանի վարած Mercedes մակնիշի 34 CD 907 համարանիշի ավտոմեքենաները։

Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։

Վթարի հետևանքով վարորդ Ս. Շահբանդարյանը և նրա ուղևորներ՝ 30-ամյա Խորեն Ղազարյանը, 40-ամյա Արաքս Մարգարյանը, 21-ամյա Ներսես Ղազարյանը, Նարինե Դեմիրճյանը և մյուս վարորդ Վ. Գուլգուլյանն ու նրա ուղևորներ՝ 5-ամյա Սոնա Սաֆարյանը, 9-ամյա Մարիամ Սաֆարյանը և 34-ամյա Լարիսա Սաֆարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արարատի բժշկական կենտրոն։