Եգիպտոսի ափերի մոտ շուրջ 300 ներգաղթյալ տեղափոխող նավ է խորտակվել
17:26 • 21.09.16
Միջերկրական ծովում՝ Եգիպտոսի Քաֆր էլ Շեյխ շրջանի մոտ, նավ է խորտակվել, որի վրա եղել է ավելի քան երեք հարյուր անօրինական ներգաղթյալ, հայտնում է РИА Новости-ն:
Նախնական տվյալներով՝ դեռևս մահացած է համարվում ութից մինչև քսան մարդ: Տասնյակ մարդիկ փրկվել են:
Որոնողա-փրկարարական գործողությունը շարունակվում է: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Placeholder










