25 տարի առաջ հայ ժողովուրդը հայտարարեց իր երկրի տերը լինելու և անկախությունը վերականգնելու իրավունքի մասին. ԵԺԿ նախագահ

13:49 • 21.09.16

Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Ժոզեֆ Դոլը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակի առիթով:

 

Facebook-ի իր էջում ֆրանսիացի քաղաքական գործիչը տեղադրել է հայկական եռագույնը՝ նշելով, որ «1991 թվականի սեպտեմբերի 21-ին ծնվեց Հայաստանի երրորդ Հանրապետությունը՝ անկախանալու օգտին գրեթե միաձայն ազգային քվեարկությամբ»:

 

«Քառորդ դար առաջ հայ ժողովուրդը համարձակորեն հայտարարեց իր ապագան կառուցելու, իր երկրի տերը լինելու և անկախությունը վերականգնելու իրավունքի մասին»,- գրել է նա: