Ինդոնեզիայի հարավում տեղի ունեցած սողանքի հետևանքով ամենաքիչը 10 մարդ է զոհվել
Ամենաքիչը 10 մարդ զոհվել, 2-ը անհետ կորել է, իսկ 30-ը վնասվածքներ է ստացել ինդոնեզիական Յավա կղզում տեղի ունեցած սողանքի հետևանքով: Այդ մասին հայտարարել է որոնողափրկարարկան վարչության պաշտոնական ներկայացուցիչը:
«Մենք դեռ որոնում ենք Քինտարեն անունով 8-ամյա երեխային»,- նրա խոսքերը մեջ է բերում Անտարա տեղեկատվական գործակալությունը:
Ներկայացուցչի խոսքով՝ սողանքը տեղի է ունեցել Սումեդանգ շրջանի Չիմարամե գյուղում:
Մասնագետները բացատրում են Ինդոնեզիայում հաճախակի տեղի ունեցող սողանքները անտառների հատմամբ: 2014թ-ի դեկտեմբերին ավելի քան 100 մարդ զոհվել կամ անհետ կորել է Ջեմբլունգ քաղաքի մոտ տեղի ունեցած սողանքի հետևանքով: Մոտ 600 մարդ անտուն է մնացել:










