Այսօր նշվում է Խաղաղության միջազգային օրը
1981 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան Խաղաղության միջազգային օր է հռչակել ու դրա տոնումը նշանակել սեպտեմբերի երրորդ երեքշաբթի օրը: Այսպիսով՝ Գլխավոր ասամբլեան տոնը նվիրել է աշխարհի իդեալների հիշատակմանն ու ամրապնդմանը՝ ինչպես պետությունների ու ազգերի ներսում, այնպես էլ` նրանց միջև:
Ինչպես նշում է calend.ru-ն, 2001 թվականին Գլխավոր ասամբլեան միաձայն բանաձև է ընդունել, որի համաձայն 2002 թվականից Խաղաղության միջազգային օրը պետք է նշվի սեպտեմբերի 21-ին` որպես կրակի համընդհանուր դադարեցման ու բռնությունից հրաժարվելու օր:
Կայքը գրում է, որ ՄԱԿ-ը բոլոր երկրներին ու ազգերին կոչ է անում այդ օրը դադարեցնել բոլոր ռազմական գործողություններն ու նշել այն` խաղաղության խնդրի թեմայով կրթական ու հասարակական տեղեկատվական ակցիաներ անցկացնելով:
Խաղաղության միջազգային օրն աշխարհի բազմաթիվ երկրներում նշվում է յուրաքանչյուր երկրի ավանդույթներին համապատասխան ձևով:










