Նյու-Յորքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 31-ի
Նյու-Յորքում պայթյունի հետևանքով տուժածների թիվը հասել է 31-ի, հաղորդում է Reuters-ը:
Մանրամասնվում է, որ տուժածների թվում Մեծ Բրիտանիայի մեկ քաղաքացի կա:
Ավելի վաղ հաղորդվում էր 29 տուժածի մասին:
Նախօրեին Նյու-Յորքի քաղաքապետ Բիլլ դե Բլազոն հայտարարել էր, որ բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ Մանհեթանում և Նյու-Ջերսիում տեղի ունեցած պայթյունները ահաբեկչություններ են եղել:










