Սիրիական բանակը գրոհ է սկսել Համա մարզում գրոհայինների դիրքերի ուղղությամբ

18:16 • 21.09.16

Սիրիական բանակը և աշխարհազորայինների ջոկատները մասշտաբային գրոհ են սկսել Համա մարզի հյուսիսում: Կառավարական զորքերը շարժվում են Քոուքաբ բնակավայրի ուղղությամբ: Այդ մասին չորեքշաբթի օրը РИА Новости-ին հայտնել է սիրիական ազգային աշխահազորայինների ուժերում գտնվող աղբյուրը:

«Սիրիական բանակը և աշխարհազորայինները մասշտաբային ռազմական գործողություն են սկսել Համայի հյուսիսում: Դրանք ավելի քան մեկուկես ամիս շարունակվող «Ջունուդ ալ-Աքսա» խմբավորման գրոհայինների հարձակումների պատասխան գործողություններն են»,- ասել է գործակալության զրուցակիցը:

Հաղորդվում է, որ այժմ մարտեր են ընթանում Քոուքաբ բնակավայրի շրջանում:

Ահաբեկիչներն օգոստոսից փորձեր են ձեռնարկել գրավել Համայի հյուսիսում գտնվող բնակավայրերը, մոտենալ վարչական կենտրոնի ուղղությամբ, սակայն բանակին հաջողվել է իր ձեռքը վերցնել նախաձեռնությունը և անցնել հակահարձակման: