Ամերիկուհուն մինչև 30 տարվա ազատազրկում է սպառնում սխալ հասցեով ուղարկված հաղորդագրության պատճառով
Միացյալ Նահանգների 19-ամյա բնակչուհի Շելբի Էյքսը, շփոթելով հեռախոսահամարը, թմրանյութ գնելու առաջարկով SMS հաղորդագրություն է ուղարկել ոստիկանության աշխատակցին:
Ինչպես նշում է ria.ru-ն, հաղորդագրությունը ստանալուց հետո իրավապահն ու իր գործընկերները աղջկա հետ պայմանավորվել են գործարքի վերաբերյալ: Ոչինչ չկասկածող Էյքսը «գնորդներին» է վաճառել 700 դոլարի մետամֆետամին և միայն բժշկի նշանակմամբ տրվող ցավազրկողներ:
Արդյունքում իրավապահները ձերբակալել են աղջկան: Այժմ նրան սպառնում է մինչև 30 տարվա ազատազրկում:










