Խոշոր հրդեհ Մոսկվայում. կան զոհեր ու անհետ կորած հրշեջներ (տեսանյութ)

23:39 • 22.09.16

Մոսկովյան պահեստում բռնկված հրդեհի մակերեսը հասել է 1500 քառ. մետրի: Այս մասին Интерфакс գործակալությանը հայտնել է մայրաքաղաքի արտակարգ ծառայությունների աղբյուրը:

Գործակալության զրուցակցի խոսքով` հրդեհի մարման աշխատանքների ժամանակ փլվել է հատակը, ինչի հետևանքով հրշեջներն ընկել են այրված տարածքի մեջ:

Հաղորդվում է, որ կորած հրշեջների թիվը հասել է 8-ի: Աղբյուրի հաղորդմամբ` ևս 3 աշխատակցի ճակատագիր անհայտ է: Նրանք կապի դուրս չեն եկել:

Նախկինում հաղորդվում էր հրդեհամարման աշխատանքների ժամանակ 5 աշխատակցի զոհվելու մասին: Հրդեհը գնահատվում է 4-րդ աստիճանի բարդության:

Նշվում է, որ անհետացած հրշեջների թթվածինը կբավականացներ 30 րոպեի միայն:

Տեսանյութը՝այստեղ։