Ադրբեջանը պատրաստ է ԼՂ խնդրի վերաբերյալ առարկայական բանակցությունների. Մամեդյարով
Ադրբեջանը պատրաստ է Լեռնային Ղարաբաղում առկա ստատուս քվոյի փոփոխման շուրջ առարկայական բանակցությունների: Այդ մասին Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 71-րդ նստաշրջանի շրջանակում ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանյերի հետ հանդիպման ժամանակ: Այդ մասին ասված է Ադրբեջանի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունում:
Հանդիպմանը նաև քննարկվել է Ադրբեջանի և ԵԱՀԿ-ի միջև գործնական համագործակցության զարգացման հարցը: Լամբերտո Զանյերը նշել է, որ ԵԱՀԿ-ն մտադիր է շարունակել Ադրբեջանի հետ համագործակցությունը:
Մամեդյարովն, իր հերթին, ընդգծել է տրանսպորտային և էներգետիկ միջանցքների զարգացման ուղղությամբ համագործակցության նպատակահարմարությունը:










