Բրիտանական MI6-ը 1.000 լրտես է հավաքում՝ ահաբեկչության դեմ պայքարի համար

14:17 • 22.09.16

MI6 արտաքին հետախուզության բրիտանական ծառայությունը պատրաստվում է մինչև տասնամյակի ավարտը մեծացնել իր անձնակազմը մոտ 1 հազար աշխատակցով՝ համաշխարհային ահաբեկչության դեմ պայքարի նպատակով, հայտնում է Reuters գործակալությունը:

 

MI6-ի անձնակազմի ընդլայնումը տեղի կունենա անցած տարի կառավարության կողմից հայտարարված ծրագրի շրջանակում, որի համաձայն բրիտանական հատուկ ծառայությունների, այդ թվում՝ MI5-ի, MI6-ի և ԱԳՆ-ին կից կառավարական կապի վարչության անձնակազմը մեծացվելու է 15 տոկոսով (1,9 հազար մարդ):

 

Դա անհրաժեշտ է MI6-ի կողմից սպառնալիքների հայտնաբերման համար օգտագործվող թվային տվյալների մեծ ծավալի հետ աշխատելու համար:

 

Ինչպես հայտարարել է ծառայության ղեկավար Ալեքս Յանգերը, թվային աշխարհը «վտանգ է ներկայացնում, որովհետև հակառակորդները կարող են օգտագործել այդ հնարավորությունները մեր գործողությունների հաստատումը ստանալու համար, ինչը նշանակում է, որ մենք պետք է ամբողջությամբ փոխենք մեր աշխատելու ձևը»: