Հրդեհ Մոսկվայում. 5 հրշեջ է զոհվել

22:56 • 22.09.16

Մոսկվայի Ամուրի փողոցում գտնվող արհեստական ծաղիկների պահեստում բռնկված հրդեհը տարածվել է 600 քառ. մետր մակերեսով:

Ինչպես տեղեկացնում է ТАСС գործակալությունը` վկայակոչելով մայրաքաղաքի իրավապահ մարմիններին, հրդեհը մարելու աշխատանքների ժամանակ ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության 5 աշխատակից է զոհվել:

Աղբյուրի հաղորդմամբ` կրակը մարելուն ուղղված աշխատանքները  շարունակվում են: Հրդեհին բարդության 4-րդ աստիճան է տրվել:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ կրակի տարածման մակերեսը կազմում է 200 քառ. մետր: