Վրաստանում քաղաքական գործիչները ծեծել են միմյանց ուղիղ եթերում (տեսանյութ)
Վրացական «Քվեմո Քարթլի» հեռուստաալիքով հեռարձակվող հաղորդման ժամանակ քննարկման թեժ պահին ծեծկռտուք է սկսվել երկու քաղաքական գործիչների միջև, հայտնում է BBC-ն:
«Արդյունաբերողներ» քաղաքական դաշինքից խորհրդարանական թեկնածու Փոլադ Խալիկովը և դեմոկրատ Վեպխիա Գուրգենիշվիլին սկսել են իրար վիրավորել, այնուհետև վերջինս գրիչ է նետել մյուս հյուրի վրա:
Քաղաքական գործիչները ծեծկռտուքի են բռնվել ուղիղ եթերում, հաղորդավարները փորձել են նրանց բաժանել:
Վրաստանում ընտրությունները նախատեսված են հոկտեմբերի 8-ին:










