Հրդեհ Գյումրիում. 60-ամյա քաղաքացին հոսպիտալացվել է

21:28 • 22.09.16

Սեպտեմբերի 22-ին` ժամը 17:06-ին, տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Խրիմյան Հայրիկ փողոցի թիվ 6Ա շենքի մոտակայքում. տեղեկացնում է ԱԻՆ-ը։

Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ:

Մինչ հրշեջ-փրկարարների՝ կանչի վայր հասնելը 1956 թ. ծնված Ս. Հ.-ը հոսպիտալացվել է Գյումրի քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։51-ին, մարվել՝ 18։15-ին:

Ամբողջությամբ այրվել է թիվ 237/372 երկհարկանի տան երկրորդ հարկի փայտե տնակը՝ մոտ 100 քմ և մոտակայքում գտնվող տան տանիքի փայտե կառուցատարրերը մոտ 50 քմ: