Իջևանում խոշոր չափերով խարդախության համար հետախուզվող է հայտնաբերվել

13:34 • 22.09.16

Ոստիկանության Մալաթիայի և Իջևանի բաժինների ծառայողները Իջևան քաղաքի բնակարաններից մեկում հայտնաբերել են 1978 թ. ծնված Արթուր Խ.-ին, ով փետրվարի 2-ից ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետերի մեղադրանքով (Խարդախությունը, որը կատարվել է խոշոր չափերով):

Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից։