ԻՊ-ը Սիրիայի տարածքից հրթիռակոծել է թուրքական Քիլիս նահանգը, բնակիչները շտապ տարհանվում են (լուսանկարներ)

16:47 • 22.09.16

«Իսլամական պետություն» խմբավորումը «Կատյուշա» համազարկային կրակի ռեակտիվ համակարգի միջոցով Սիրիայի տարածքից հրթիռակոծել է Թուրքիայի Քիլիս շրջանը, գրում է թուրքական «Միլլիյեթ» թերթը: 



Հրթիռն ընկել է համանուն նահանգի կենտրոն համարվող Քիլիս քաղաքի Ջանփոլաթ փաշա թաղամասի վրա, որտեղ վիրավորվել է 6 մարդ, նրանցից 5-ը երեխաներ են: 


Դեպքի վայր են ժամանել մեծ թվով ոստիկանական ուժեր և շտապօգնության մեքենաներ:

Ոստիկանները շրջապատել են թաղամասն ու շտապ տարհանում են բնակիչներին: 

Image result for kilise roket dustu 6 yarali

Image result for kilise roket dustu

Image result for kilise roket dustu

Image result for kilise roket dustu

Նշենք, որ թուրքական հատուկ նշանակության ուժերն օգոստոսի 24-ի առավոտյան մտել են Սիրիայի տարածք՝ «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններից հյուսիսային Ջերաբլուս քաղաքի ազատագրման գործողության շրջանակներում: Թուրքական ԶՈւ-ին աջակցում են նաև «Սիրիական ազատ բանակ» ընդդիմադիր խմբավորումն ու կոալիցիոն ուժերը՝ օդային հարվածների միջոցով: