Մեքսիկայում յոթ մարդ է զոհվել մարդատար ավտոմեքենայի և բեռնատարի բախումից

03:56 • 22.09.16

Չորեքշաբթի Մեքսիկայի հարավում գտնվող Չյապաս նահանգում բեռնատարի և մարդատար ավտոմեքենայի բախման հետևանքով զոհվել է 4 մարդ, վիրավոր է 13-ը: Ինչպես հաղորդել է իշխանությունների ներկայացուցիչը՝ ողբերգությունը տեղի է ունեցել շրջանի կենտրոնական հատվածում:

Վեց մարդ, այդ թվում բռնատարի հինգ ուղևոր տեղում մահացել է, իսկ մեկը մահացել է հիվանդանոցում:

Ողբերգության պատճառն անհայտ է: Իրավապահ մարմինները սկսել են դեպքի ուսումնասիրությունը: