Ավստրիայում գլխաշոր կրող մահմեդական կնոջ են ծեծի ենթարկել

11:50 • 22.09.16

Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում թյուրքական ծագմամբ մահմեդական կինը զբոսայգում ծեծի է ենթարկվել անհայտ երիտասարդի կողմից, գրում է թուրքական Anadolu գործակալությունը: 


51 տարեկան Շեհերբեն Դուրմազը 30 տարի առաջ Միջին Ասիայից գաղթել է Ավստրիա, իր խոսքով` Վիեննայում առաջին անգամ է իր հետ նման բան պատահում: 

«Ես քայլում էի այն նույն ճանապարհով, որով աշխատանքի եմ գնում ամեն օր: 25-30 տարեկան մի երիտասարդ հետևից հարվածեց ինձ: Անընդհատ գլխիս էր խփում, նրա նպատակն ինձ թալանելը չէր, այլ ուղղակի վնաս հասցնելը, հենց գլխիս էր խփում: Կարծում եմ` նա կարող է դա արած լինել, քանի որ ես գլխաշոր եմ կրում: Որովհետև դեմքս անգամ չի տեսել, հետևից էր խփում: Ընկա գետնին, էլի շարունակում էր: Հարևաններից մեկը նկատեց և բղավեց, ինչից հետո տղամարդը փախավ»,- պատմել է Դորմազը:

 
Հարձակման ենթարկված կնոջ ամուսինը` Մահմուդ Դորմազը, նշել է, որ ինքը չգիտի, թե ում դեմ բողոքի դիմում ներկայացնի, քանի որ չի ճանաչում հարձակում գործած անձին: